ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Լեստերը» հավասարվեց «Արսենալին»

«Լեստերը» հավասարվեց  «Արսենալին»
15.01.2016 | 02:56

Անգլիայի առաջնության 21-րդ տուրը առաջատար եռյակը կազմած երկու թիմերի՝ «Արսենալի» ու «Մանչեստր Սիթիի» համար եղավ կորցրած միավորների տուր: Առաջինին հնարավոր երեք միավորից զրկեց «Լիվերպուլը»՝ 3:3, երկրորդին՝ «Էվերտոնը» (0:0): Փոխարենը դարձյալ արդյունավետ եղավ «Լեստերը», որը «Տոտենհեմի» հետ արտագնա խաղում տեր դարձավ երեք միավորի (1:0) ու այս ցուցանիշով՝ 43, հավասարվեց «Արսենալին»: «Սիթին» նրանցից երեք միավոր պակաս ունի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ